
Ռուսական ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է ամերիկյան արտադրության ռադիոլոկացիոն կայանը. ՌԴ ՊՆ

Ռուսական ավիացիան Ուկրաինայում մի շարք ռազմական օբյեկտներ է ոչնչացրել ճշգրիտ կառավարվող հրթիռներով, այդ թվում՝ ամերիկյան արտադրության ռադիոտեղորոշիչ կայանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Կրասնի Լիման, Կրամատորսկ և Կամիշևախա բնակավայրերում ոչնչացվել են օդային թիրախների հայտնաբերման չորս ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի և հրթիռային և հրետանային զենքի վեց պահեստ, ինչպես նաև ԱՄՆ-ի արտադրության հակամարտկոցների ռադիոլոկացիոն կայանը»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Նիկոլաևկա, Վոլչեյարովկա և Լիսիչանսկ բնակավայրերի տարածքներում ոչնչացվել են ուկրաինական երեք ՌՏԿ՝ С-300 զենիթահրթիռային համակարգերի լուսավորության և ուղղորդման համար, «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգ. «OSA-AKM» զենիթահրթիռային համակարգ և երեք BM-21 Grad բազմակի հրթիռային կայաններ։