Wildberries-ը ժամանակավորապես կհանի վնասված պահեստների ապրանքները վաճառքից
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության լոգիստիկ կենտրոնների վրա իրականացված հարվածների հետևանքներին։
Նրա խոսքով՝ ընկերությունը պետական կառույցների հետ շարունակում է աշխատել՝ վնասների վերացման ուղղությամբ։
«Էլեկտրոստալում փրկարարները շարունակում են մարել հրդեհի մնացած օջախները և վերացնել հետևանքները, իսկ Կոտովսկում հրդեհն ամբողջությամբ մարվել է»,- նշել է Կիմը։
Նա հավելել է, որ ընկերությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տուժած աշխատակիցներին և կոչ է արել նրանց կապ հաստատել WB JOB հարթակի միջոցով։
Wildberries-ը նաև հայտնել է, որ վաճառողները կարող են իրենց նախատեսված մատակարարումները տեղափոխել ընկերության այլ ազատ լոգիստիկ կենտրոններ, իսկ համապատասխան տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է պաշտոնական ալիքներում։
Ընկերության փոխանցմամբ՝ վնասված լոգիստիկ կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից, իսկ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում։
«Ես և իմ թիմն անում ենք հնարավոր ամեն ինչ։ Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- ասվում է Տատյանա Կիմի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...