Պատահարներ
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնի վրա առեղծվածային հետքերով
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հուլիսի 18-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին տեղեկություն է ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու մարմինը, որի վրա եղել են ծանր վնասվածքներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մահացածի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, պարեկային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև քննչական խումբը։
Տարածքը սահմանազատվել է։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նորվեգիայում աղետալի հրդեհ է բռնկվել․ կրակը ոչնչացրել է ավելի քան 100 տուն
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
5.0