Զելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ըստ հրապարակման՝ նման քայլի մասին Զելենսկին կարող է որոշում կայացնել, եթե գտնի այնպիսի հրամանատարի, որը կապահովի իշխանության սահուն փոխանցումը և կպահպանի պաշտպանությունը ռազմաճակատի շուրջ 1200 կմ երկարությամբ հատվածում։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Ուկրաինայում բողոքի ակցիաներ էին անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում էին Սիրսկիի հրաժարականը։ Ցույցերի պատճառներից մեկը պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի պաշտոնից հեռացումն էր։ Բողոքողները նրան համարում էին բանակի արդիականացման կողմնակից և պահանջում էին վերանայել այդ որոշումը։
Ցույցեր են անցկացվել Կիևում և այլ քաղաքներում, իսկ որոշ մասնակիցներ քննադատել են Սիրսկիի կառավարման ոճը և բանակի ղեկավարության մոտեցումները։
Financial Times-ի տվյալներով՝ հենց հանրային դժգոհությունն է դարձել այն գործոններից մեկը, որը ստիպել է Զելենսկիին քննարկել գլխավոր հրամանատարի փոփոխության տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...