Իրան-ԱՄՆ ճգնաժամը խորանում է․ Թեհրանը դադարեցրել է հրադադարի պարտավորությունների կատարումը
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։
Նրա խոսքով՝ Թեհրանը այլևս չի կատարում համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները՝ կենտրոնանալով երկրի պաշտպանության հարցերի վրա։
«Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և այս պահին դրանք չենք իրականացնում՝ զբաղված լինելով երկրի պաշտպանության հարցերով»,- ասել է Ղարիբ-Աբադին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցող պատվիրակության ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը իմաստ չի տեսնում պահպանել հուշագրի պայմանները, եթե դրանք չեն կատարվում մյուս կողմի կողմից։
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի վերաբերյալ հուշագիրը ստորագրվել էր հունիսի 18-ի գիշերը։ Այն նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։
Սակայն, ըստ Իրանի, հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել իրանական տարածքներին։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ գործողությունները կապված են եղել Օրմուզի նեղուցում առևտրային նավերի նկատմամբ Իրանի գործողությունների հետ։
Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...