«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»․ վարչապետի նախկին օգնականի գրառումը՝ Ոստիկանության հայտարարության տակ

Ինչպես արդեն հայտնել էինք ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն էր տարածել, թե այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից և որ ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը, ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:

 

Ոստիկանության այս հաղորդագրության տակ մեկնաբանություն է թողել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

 

«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»,-գրել է Նաիրին, որը չորս տարի առաջ կոչ էր անում բոլորին՝ միանալ իրենց ու փողոց փակել՝ քննադատելով ոստիկանական գործողությունները։ 

 

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցները։

Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերատավորները, մայրաքաղաքի փողոցներից բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

 

Քաղաքականություն