Վաղվանից բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ․ Սաղաթելյան

Ընդդիմությունը հայտարարել է վաղը առավոտ 8.30-ից անհնազանդության մասշտաբային ակցիաներ վերսկելու մասին: Հայաստանի մի շարք փողոցներ և մայրուղիներ փակ են լինելու, հայտարարված է նաև դասադուլ և գործադուլ սկսելու մասին:

Ընդդիմությունը պատրաստվում է նաև համախոհների հետ այս գիշերն անցկացնել Ֆրանսիայի հրապարակում։ 

«Վաղն առավոտից սկսում ենք սրանց հայրենազրկման գործընթացը, սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահամանդրական իրավունք է դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանության րոպե առաջ հեռացնել»,-համահայկական մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

 

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղվանից բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ.

«Հատկապես Կենտրոն համայնքում հատկապես մեքենայի որևէ շարժ չպետք է լինի»,-ասաց նա:

Սաղաթելյանը կոչ արեց վաղվանից սկսել գործադուլ և դասադուլ.

«Վաղվանից բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակԵս ներողություն եմ խնդրում բոլոր մեր քաղաքացիներից,ում անհանգստություն ենք պատճառելու, բայց պետք է հասկանանք՝ օրերի հարց է, պետք է այս մի քանի օրը տաջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, որ արդյուքի հասնենք, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, և միասնություն»,-ասաց նա:

Ի. Սաղաթելյանը նաև կոչ արեց անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանել կարգուկանոնը.

 

«Այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չենք բռնվում, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցները, իրենց պետք է բացատրենք, որ պայքարում ենք նաև իրենց համար: Երկրորդ ՝ մենք անկարգություններ չենք անելու»,-ասաց նա:

Քաղաքականություն