Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին․ Վանեցյան
Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին, բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր քաղաքացիական անհնազանդության անդադար ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել ու թողնել ազգակործան գործը, Ազատության հրապարակում ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին, հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հուսով եմ, որ մենք միասին կարողանալու ենք դժգոհության հզոր ալիք բարձրացնել և հասնել մեր վերջնական նպատակին»։
Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին միանալ իրեն Ազատության հրապարակում։
«Բոլորիդ ժամը 18-ին սպասում են Ազատության հրապարակում, միասին կգնանք դեպի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ջահերով երթին։ Այս անգամ ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ։ Բացի հարգանքի տուրք մատուցելու խորհրդից, ջահերը երթով ցույց ենք տալու մեր միասնությունը և ասելու ենք, որ մենք տեր ենք մեր հայրեձնիքին, մեր պետությանը և ժողովրդին» , - ասաց Արթուր Վանեցյանը։






























