Հասարակություն

Կիևը թույլ չի տալիս Ազովստալում գտնվողներին հանձնվել․ Պուտին

Կիևը թույլ չի տալիս Ազովստալում գտնվողներին հանձնվել․ Պուտին

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին ասել է, որ Մարիուպոլի ազատագրումից հետո հրաման է տրվել չեղարկել հարձակումը Ազովստալի վրա, և բոլոր նրանց, ովքեր զենքերը վայր են դնում, նրանց կյանքը երաշխավորված է, գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

Նշվել է, որ Մարիուպոլի ազատագրումից հետո մարդասիրական նկատառումներով հրաման է տրվել չեղարկել հարձակումը Ազովստալ գործարանի արդյունաբերական գոտու վրա։ 

 

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինծառայողների, ազգային զինյալների զենքերը վայր դնելու դեպքում երաշխավորվում է նրանց կյանքի, արժանապատիվ բուժման միջազգային իրավունքի կատարումը, սակայն Կիևի ռեժիմը թույլ չի տալիս օգտագործել այդ հնարավորությունը։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250