Հասարակություն
Աֆղանստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 30 մարդ
Ավելի քան 30 մարդ է զոհվել և վիրավորվել Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Tolo News-ը։
Ավելի վաղ ուրբաթ օրը Ariana News-ը, վկայակոչելով նահանգի տեղեկատվության և մշակույթի տնօրենին, հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Կունդուզ նահանգի մզկիթում, կան տուժածներ։
«Կունդուզ նահանգի Իմամ Սահիբ շրջանի ոստիկանապետ Հաֆիզ Օմարը, առանց այլ մանրամասների, ասել է, որ այսօր կեսօրին պայթյուն է տեղի ունեցել Մավլավի Սեքանդար մզկիթում: Անվտանգության աղբյուրները և ականատեսները հայտնել են, որ միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 30 մարդ: Ըստ ականատեսների՝ տուժածները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց», - հաղորդում է հեռուստաալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0