Շոլցը պաշտոնաթող կլինի՞. Spiegel
Օլաֆ Շոլցը կարող է պաշտոնաթող լինել՝ Ուկրաինային զենք մատակարման հարցով պայմանավորված: Ինչպես գրում է գերմանական Spiegel-ը՝ վարչապետի պաշտոնն այժմ թուլացել է։ Այժմ Շոլցը ստիպված կլինի խորհրդարանից վստահության քվե խնդրել, եթե ընդդիմությունը որոշի կողմ քվեարկել Ուկրաինային զենք տրամադրելուն։
Գերմանական Քրիստոնա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կարող է առաջարկ ներկայացնել` Կիևին ծանր սպառազինություն մատակարարելու համար։
Ինչպեաս արդեն նշել ենք, Բունդեսվերը առնվազն երկու անգամ կրճատել է Ուկրաինայի համար արտահանվող զենքի ցանկը։
Մասնավորապես, ըստ գերմանական Bild պարբերականի, ցանկից հանվել են ծանր զինատեսակները։ Ինչպես պարզաբանել են կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակում, նման փոփոխություններն արվել են երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Զելենսկին կտրականապես հրաժարվել էր Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ վերջինիս մեղադրելով «Ռուսաստանին չափից ավելի համակրելու մեջ»։






























