ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ Արսեն Թորոսյան
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Հայաստանում երկար տարիներ գործել է այսպես կոչված «փարոս» համակարգը։ Անցած տարվա ապրիլից մենք նոր համակարգ ենք ներդրել Կոտայքի և Սյունիքի մարզերում, որը փորձնական էր, և այս որոշմամբ տալիս ենք այս փորձնական համակարգի իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծումները։ Ընդհանուր առմամբ, այս համակարգը Հայաստանում գործելու է հուլիսի 1-ից»,- մանրամասնել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ից արդեն բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում ընտանիքների դիմումները ստանալիս՝ դրանք գնահատվելու են արդեն նոր համակարգով։
«Նոր համակարգն ավելի շատ միտված է ոչ թե մարդկանց այս համակարգում պահելուն, այլ դուրս բերելուն՝ աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով։ Մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...