ՊԵԿ-ի նախագահը հայտնել է` ինչի հետ է կապված Ծառուկյանի քրեական հետապնդումը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ այդ քրգործով ներմուծման և վաճառքի գործընթացում թաքցրած հարկեր են բացահայտվել։
«Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված էլի տարբեր գործեր կան։ Մենք անցած տարի ևս ստվերային շրջանառություններ ենք բացահայտել»,-ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...