Թրամփը ցանկանում է առաջադրվել երրորդ նախագահական ժամկետի համար. սկսվել են քննարկումներ. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերձավորների հետ զրույցներում չի բացառել երրորդ ժամկետով առաջադրվելու հեռանկարը։
Ինչպես տեղեկացնում է Ռոյթերսը՝ հղում անելով վարչակազմի նախկին պաշտոնյային, Միացյալ Նահանգների ղեկավարը մտավախություն ունի դառնալ «կաղ բադ»՝ լիազորությունների ավարտին ազդեցությունն ու որոշումների նկատմամբ վերահսկողությունը կորցրած հեռացող քաղաքական գործիչ։
Փետրվարին Էն-Բի-Սի Նյուզին տված հարցազրույցում Թրամփը հստակ պատասխան չի տվել՝ նշելով․ «Դա հետաքրքիր կլիներ։ Բայց եթե ես պատասխան տամ, կյանքը շատ ավելի պակաս հուզիչ կդառնա»։
Սպիտակ տան ղեկավարի երկրորդ ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունվարի 20-ին։ Երրորդ անգամ պաշտոնավարելուն խոչընդոտում է ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը։ Այս սահմանափակումը հաղթահարելու համար Թրամփից կպահանջվի իրականացնել գրեթե անհնարինը՝ ստանալ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների երկու երրորդի աջակցությունը և ապահովել վավերացումն առնվազն 38 նահանգում։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...