Հասարակություն

Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են արի ապացուցի, որ դու հայ ես. Վիգեն Խաչատրյան

Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են արի ապացուցի, որ դու հայ ես. Վիգեն Խաչատրյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քննարկման ժամանակ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը  անդրադարձավ արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։

 

«Կարծում եմ ճիշտ չէ, երբ ասում ենք՝ պարզեցված կամ արագացված կարգով ազգությամբ հայերին քաղաքացիություն շնորհելու մասին, ավելի ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր»-ը հանել, հնավոր է ազգությամբ հայ չլինի, բայց մենք ընդառաջենք որևէ մեկի ցանկությանը դառնալ ՀՀ քաղաքացի։ Հետևաբար ես դեմ եմ «ազգությամբ հայեր»-ի ընդգծմանը։ Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են արի ապացուցի, որ դու հայ ես։ Եթե այդ մարմինը, որը համոզում ունի, որ դիմացը հայ է նստած, էլ պետք չէ, որ ինքը ապացուցի, որ հայ է»։

 

Խաչատրյանը բերեց այն երկրների օրինակը, որտեղ անձնագրում չի նշվում ազգությունը։

 

«Մենք պրոբլեմներ ենք ստեղծում այն մարդու համար, ով ուզում է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Հնարավոր է լինի դեպք, երբ մարդը դեմ եմ «ազգությամբ հայեր»-ի ընդգծմանըև պարզեցված կարգով ստնալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250