Բայդենը հատնել է, թե որոնք են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
ԱՄՆ-ն արգելում է իր նավահանգիստներում ընդունել Ռուսաստանի դրոշի ներքո կամ այլ կերպ կապված Ռուսաստանի Դաշնության հետ նավերի ընդունումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հինգշաբթի օրը Սպիտակ տանը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն արգելելու է Ռուսաստանին կապակցված նավերի մուտքը մեր նավահանգիստներ, ինչպես դա արեց Եվրոպան, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի դրոշ կրող ոչ մի նավ, որը պատկանում է կամ շահագործվում է Ռուսաստանից եկած անձի կողմից, չի թույլատրվելու կայանել Միացյալ Նահանգների նավահանգիստներում», - ասաց նա։
Ռազմական օգնություն
Բայդենը շեշտել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային ուղարկում է 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառում է ծանր հրետանի և 144,000 հրթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
«Այսօր ես հայտարարում եմ լրացուցիչ 800 միլիոն դոլարի օգնության մասին։ Այս փաթեթը ներառում է ծանր հրետանի, տասնյակ հաուբիցներ, ինչպես նաև 144,000 զինամթերք այդ հաուբիցների համար, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր»,- ասաց նա։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթ լրացուցիչ հարցում կուղարկի ԱՄՆ Կոնգրեսին՝ Կիևին ռազմական օգնության մեծացման համար։ «Ես, գրեթե, սպառել եմ իմ լիազորությունները ֆինանսական միջոցների հատկացման առումով, որոնք Կոնգրեսը տրամադրել էր Ուկրաինային անցյալ ամիս: Հաջորդ շաբաթ ես պետք է լրացուցիչ բյուջետային հարցում ուղարկեմ Կոնգրեսին` ապահովելու զենքի անխափան մատակարարումը Կիևին»,- ասել է նա։
Աջակցություն Ուկրաինայի տնտեսությանը
Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 միլիոն դոլարի տնտեսական օգնություն կտրամադրի Կիևին։
«Այսօր ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի կառավարությանը լրացուցիչ 500 միլիոն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն տրամադրելու մտադրության մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշը հաշվի առնելով՝ վերջին երկու ամսվա ընթացքում Ուկրաինային ԱՄՆ-ի տնտեսական օգնությունն արդեն կկազմի 1 մլրդ դոլար։
Բայդենը պարզաբանել է, որ այդ միջոցները հատկացվում են Կիևին՝ տնտեսությունը կայունացնելու, աշխատավարձեր վճարելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար։
Փախստականների ընդունման ծրագիր
Բայդենը նշել է, որ ամերիկյան նոր ծրագիրը՝ ընդունելու Ուկրաինայից փախստականներին, եթե նրանք հովանավոր ունեն, կոչված է արագացնելու նրանց ժամանումը Միացյալ Նահանգներ։
Ինչպես ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ծրագիրը թույլ կտա ապաստան հայցող ուկրաինացիներին ուղիղ ճանապարհորդել Եվրոպայից Միացյալ Նահանգներ և կլրացնի ուկրաինացիների համար հասանելի օրինական ճանապարհները, ներառյալ ներգաղթային վիզաները և փախստականների գործերի քննությունը:
«Դա հնարավորություն կտա արագացված միգրացիան Եվրոպայից Միացյալ Նահանգներ ուկրաինացիների համար, ովքեր ունեն ամերիկյան հովանավոր, օրինակ՝ ընտանիք կամ հասարակական կազմակերպություն»,- հավելել է Բայդենը։






























