Ռուսաստանը և Հայաստանը ուղիներ կգտնեն փոխադարձ առևտուրն էլ ավելի մեծացնելու համար․ Փաշինյան

Մոսկվան և Երևանը բախվում են ընդհանուր մարտահրավերների, կարևոր է փորձել օգտագործել այն հնարավորությունները, որոնք բացվում են, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 


«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել և փորձել օգտագործել այդ հնարավորությունները»,- ասաց նա։


Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պարենային հարցում Հայաստանին սատարած որոշումների համար։


«Սա շատ կարևոր է մեզ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Վստահ եմ, որ ապագայում մենք նույնպես շատ արդյունավետ կհամագործակցենք և նոր ուղիներ ու լուծումներ կգտնենք փոխադարձ առևտուրն էլ ավելի մեծացնելու համար»,- ասել նա:

Քաղաքականություն