Խոշոր ավտովթար Երևանում․ մինչ պարեկների ժամանումը՝ մի «դեղնակտուց» ավտոմեքենայի վրայից համարանիշները թռցրեց․ Shamshyan

Այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ 29-ամյա Սերգեյ Մանուկյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով Երևանից «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, Մայրաքաղաքային փողոցում «Դեկորա» կահույքի սրահի մոտ բախվել է բետոնե բաժանարար պաշտպանիչ հատվածին և գլխիվայր շրջվել ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  

 

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, մի «իրեն լավ տղա համարող դեղնակտուց» համարանիշները պոկեց ավտոմեքենայի վրայից։ Հրշեջ-փրկարարները պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Քաղաքականություն