Ռուսական զորքերը մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Նիկոլաևին

Ապրիլի 4-ի առավոտյան ռուսական զորքերը մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքին, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, փոխանցում է Unian-ը։ 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Քաղաքականություն