ՌԴ Պաշտպանության նախարարությունը հուսով է, որ Թուրքիան կազդի Մարիուպոլի գրոհայինների վրա

Ռուսական կողմը հուսով է, որ Թուրքիան կազդի Մարիուպոլում մնացած ուկրաինական զինված կազմավորումների հրամանատարների վրա, որպեսզի նրանք վայր դնեն զենքերը, երկուշաբթի ասաց ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:


Մարիուպոլում հաստատված ուկրաինացի զինվորականները, ազգայնականները և օտարերկրյա վարձկանները հրավիրվում են հանձնվելու, զենքերը վայր դնողները կփրկեն իրենց կյանքը, դրա համար ռուսական կողմն առաջարկում է երեքշաբթի հատուկ հումանիտար գործողություն իրականացնել, ասել է Միզինցևը։

 

«Հույս ենք հայտնում, որ թուրք գործընկերները, օգտագործելով իրենց հեղինակությունը, կկարողանան բոլոր հնարավոր միջոցներով ազդել ինչպես Կիևի իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ անմիջականորեն զորքերի հրամանատարների վրա»,- ասել է նա։

Քաղաքականություն