
Մեկ օրում կորցնում են 67,8 մլն դոլար․ ռազմական գործողությունների արդյունքում՝ Ուկրաինայի բյուջեի կորուստները

Ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայի բյուջեի կորուստները կազմում են օրական մոտ 67,8 մլն դոլար, ենթակառուցվածքների կորուստները՝ օրական 4,25 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։