Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ կա վիրավոր

Այսօր, ապրիլի-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ու ինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։ Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։ 

 

Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան:  

Քաղաքականություն