Արտակարգ դեպք Երևանում. ԱԻՆ սակրավորները վնասազերծել են բնակելի թաղամասում հայտնաբերված մարտական արկը

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ ջրախողովակները փոխելու ժամանակ, փոս փորելիս հայտնաբերել են  արկանման առարկա: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 

 

Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Պարզվել է, որ ջրախողովակները փոխելու նպատակով փոսը փորելիս  բանվորները հայտնաբերել են անհայտ ծագման արկ և այն վնասազերծելու համար պետք է ժամանեին հատուկ մասնագետներ, ինչից հետո ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորներ Մարտին Աթոյանը, Էդգար Դավթյանը և Օնիկ Դավթյանը:   Վերջիններս զգուշությամբ այն տեղափոխեցին ավազով լցված հատուկ արկղ և պետք է  տեղափոխեն այնուհետև Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններ՝ պայթեցնելու եղանակով ոչնչացնելու համար: 

 

Արկը մարտական է եղել ու եթե այն հայտնաբերած քաղաքացիները  անզգուշություն ցուցաբերեին, կառաջանար պայթյուն և վնաս կպատճառեր պայթյունի հարևանությամբ գտնվող մարդկանց և շենք-շինություններին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն