Հասարակություն
Նոր հայտարարություն «Գազպրոմ»-ից՝ Գորիս-Կապան-Քաջարան վթարված գազատարի վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։ Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել էր Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0