
«Կարող է՞ ես բմբուլով հնդիկ եմ»․ Ավանի փոխթաղապետը՝ իր մոտ հայտնաբերված կաթուցիչի մասին

Ինչպես հայտնի դարձավ, Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:
Թեմայի վերաբերյալ lurer.com-ը զրուցեց Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հետ, որն ասաց իր դեմ հատուկ պատվիրատուները դավեր են նյութում.
«Շատ լավ գիտեմ՝ ով է կանգնած այս ամենի հետևում, մի քիչ ժամանակ անցնի, կիմանանք ով է, կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ: Պատվիրատուների ցերեկով անցած ճանապարհները ես գիշերները աչքերս փակ, վազելով եմ անցել: Այսքանը կասեմ, մնացածն էլ թող հասկանան ու սպասենք սալյուտին»,- նշեց Ներսես Պողոսյանը՝ մեջբերելով սպարապետի խոսքերը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ինչպես նշում է նա, իրեն ցանկանում են խանգարել, պատասխանեց պատճառը իր արդար աշխատելաոճն է.
«Ոչ մեկը չի կարող ասել, որ պրն Պողոսյանը, այստեղ աշխատելով, բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ավել փող է աշխատել, եթե 1000 դրամ չի բերել համայնքին, հաստատ չի էլ տարել ու եթե սենց ես աշխատում, բնականաբար, շատ շատերին ցավացնում ես»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղուց պետք էր փակել կաթուցիչի թեման, այն հոգնեցնող է, իսկ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան:
Վերջինս համոզված է, որ հիմա դրսում ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց թե ինչու է հենց իր անունը շոշափվում, չի կարողանում հասկանալ.
«Թող հելնեն տեսնեն՝ ինչ է կատարվում փողոցում, հելնեք դուրս ու կանգնացնեք երիտասարդներին, նրանցից 12-ի գրպանից կաթուցիչ կհանեք, ուղղակի միայն պարոն Պողոսյանինն եք տեսնում՝ կանգնի՛, լա՛վ ա, Պողոսյանին բռնել ենք կիքսի վրա: Այսպես չի ձևը, պրն Պողոսյանը էլ ոչինչ չուներ արած. ով ինչ անում է, իրեն է անում»,- եզրափակեց զրուցակիցը: