
Ուկրաինայի ԶՈՒ-ի ուժերն ու զինամթերքը սպառվում են. Պուշիլին

ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի ուժերը եւ միջոցները, այդ թվում՝ զինամթերքը, սպառվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ այսօր Զելենսկին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Նրանք ունեն միայն տեխնիկա. առավելագույնը: Մենք ի լրումն տեխնիկայի ունենք մարդիկ, որոնք բարձունքին են: Մենք ունենք միլիոնավոր ուկրաինացիների հաղթելու իրական ցանկություն՝ ինքներս մեզ պաշտպանելու, մեր երկիրն ազատագրելու համար»,- գրել էր նա և լուսանկարներ հրապարակել: