ՏԵԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը՝ զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային պարսավանքի մասին
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է Արցախի տարբեր պատերազմներում զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային պարսավանքի թեմային։
Նա նշել է, որ Կանանց տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ և դրանից հետո նա բացահայտել է, որ որդեկորույս մայրերը, որոնք կրկին երեխա են ունեցել կամ պլանավորում են երեխա ունենալ, կամ մասնակցում որևէ ուրախ միջոցառման, ապա հանրության կողմից արժանանում են պարսավանքի, նրանց այդ որոշումը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
Նա ընթերցել է միջոցառմանը մասնակցած կանանց հասցեին սոցցանցերում արված բացասական մեկնաբանությունների մի քանի օրինակներ, ապա կոչ արել որդեկորույս մայրերին լինել ուժեղ։
Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: