
Ռուսական կողմը մարտական գոտուց դուրս են բերում ուկրաինացի զինծառայողների դիերը․ ANNA-NEWS

Ռուսական հուղարկավորության խմբերի մեր տղաները Դոնեցկից 9 մղոն հեռավորության վրա գտնվող և ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Մարինկա քաղաքում մարտական գոտուց դուրս են բերում ուկրաինացի զինծառայողների դիերը: Այս մասին հայտնում է ANNA-NEWS տելեգրամյան ալիքը։
«Ճակատամարտը ոչ մի վայրկյան չի հանդարտվում։ Մինչ տղաները քարշ են տալիս այս պոլիէթիլենային տոպրակները, ուկրաինական փամփուշտները բառացիորեն հետապնդում են նրանց»,- ասված է լրատվականների տարածած տեղեկության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
