
Արմավիրի բանտի ծառայողները իրականացրել են «մեջքդ բեռնաթափեմ» օպերացիան

Մարտի 29-ին, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները իրականացրել են «մեջքդ բեռնաթափեմ» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Արմավիրի բանտ վերադարձված, կալանավորված Կ․Հ․-ն իր մոտ կասկածելի փաթեթներ ունի և փորձել է այն անցկացնել քրեակատարողական հիմնարկ։
Արդեն տեղում Կ․Հ․-ն քրեակատարողական հիմնարկում անձնական խուզարկության է ենթարկվում, ու պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ՝ մեջքին հայտնաբերվում են կասկածելի փաթեթներ։ Ստուգմամբ՝ փաթեթներում եղել են՝ 5,09 գրամ «կրիստալին» նմանվող զանգված, 4,34 գրամ կոկաինին նմանվող զանգված, 226,13 գրամ մարիխուանային նմանվող զանգված, 37,04 գրամ հերոինին նմանվող զանգված և 4,62 գրամ շագանակագույն, բուսական զանգված։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։