ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուրջ 5 ամիս տևած դադարից հետո Էլիզաբեթ Երկրորդը ներկայացել է հանրությանը

Այսօր Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել անցած տարի կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությունը: 

Թագավորական ընտանիքի անդամներն այսօր առավոտյան ժամանել են Վեսթմինսթերյան աբբայություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ արքայազն Ֆիլիպի հիշատակին:  

Ֆիլիպի այրու՝  թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ներկայությունն առողջական խնդիրների պատճառով հարցականի տակ էր, սակայն թագուհին ժամանել է։ Նշվում է, որ շուրջ 5 ամիս է թագուհին չէր ներկայացել հանրությանը։ 

 

Թագուհին արդեն երկրորդ անգամն է, որ միջոցառմանը հայտնվում է ձեռնափայտով։ Նա մտել է Վեսթմինսթերյան աբբայության շենք իր որդու՝ արքայազն Էնդրյուի ուղեկցությամբ, ով նախկինում հայտնվել էր անչափահասի բռնաբարության մասին սկանդալի կենտրոնում և այս գործով փոխհատուցում վճարել իրավապաշտպան Ջիուֆրին։