Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մինչ քննչական խումբը աշխատում էր, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Խաչատրյանը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն