18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցին կռվում է Ուկրաինայի կողմից և հայհոյում ռուսներին
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ադրբեջանցի տղամարդը, որն ըստ երևույթի ռուս-ուկրաինական պատերազմիմասնակից է՝ հայհոյում ռուսներին։ Unian տելեգրամի ալիքը ևս տարածել է այս տեսանյութը և գրել ՝ ադրբեջանցու կոչը ռուսական բանակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։