ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հողամասը վաճառելուց 50․000 դրամ ծախսեցի, իմանայի այդքան ծախսելու եմ, չէի էլ վաճառի, թող մնար անտեր․ պատգամավոր

Վերջերս մեր ընտանիքը վաճառել է մեր 1000 մ տնամերձ հողամաս, և մոտավորապես մի 40-50․000 դրամ փող ենք ծախսել դրա համար։ Հաշվի առնելով, թե ինչ գնով ենք վաճառել, եթե իմանայի՝ այդքան գումար եմ ծախսելու, չէի էլ վաճառի, թող այդպես անմշակ, անտեր մնար։ 
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, հարց ուղղելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

«Եթե պետք է այդ հողամասը վաճառեմ 300․000 դրամով, արժե՞, որ համ 50․000 դրամ փող ծախսեմ, համ էլ այդքան ժամանակ կորցնեմ, նպատակահարամարության հարց է առաջանում», -ասաց Աղազարյանը։

Ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ շատ դեպքերում քաղաքացիները ժամանակ են ծախսում, քանի որ չեն օգտվում թվայնացման համակարգից, ինչը էականորեն հեշտացնում է վաճառքի գործընթացը։


 

 

Քաղաքականություն