ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց. նա չի կարողանա ղեկավարել Գորիս համայնքը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն այսօր՝ մարտի 28-ին, հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Ըստ դատավճռի՝ Առուշանյանը, սակայն, ազատ արձակվելով՝ չի կարողանա ղեկավարել Գորիս համայնքը։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։