
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել. Հասմիկ Պապյան

Պարզվում է Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել…: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Ամիսներ առաջ «Արտավազդ»-ի(Խմբ.՝ թատերական մրցանակաբաշխություն) հայտ ես ներկայացնում, ընտրվում ես երկու նոմինացիաներում: Հետո հրավիրվում և սիրով ներկա ես գտնվում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին, և պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից, առանց նվազագույնը տեղյակ պահելու… ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել: ԱՄՈ՛Թ! Փակե՛ք ձեր գրասենյակը…
Հ.Գ. Ի միջի այլոց, մինչ այս պահը մենք «Արտավազդ»-ի կայքում նոմինացված ենք…»,- գրել է նա: