«Ադրբեջանի կողմից ծավալած ագրեսիան Արցախի հետ պայմանավորվածության արդյունք չէ». Արցախում ԱԽ ընդլայնված նիստն է կայացել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է.
«Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման դիրքեր վերադառնալու և խաղաղություն ապահովելու համար: Այս առումով շատ ողջունելի է մարտի 26-ին ՌԴ ՊՆ և ԱԳՆ արձագանքը:
Շատ կարևոր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը, ինչպես նաև ՀՀ մեր գործընկերների ակտիվ աշխատանքը: Ինչպես գիտեք, իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը: Այսինքն, շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Անդրադառնալով հանրային և քաղաքական որոշ շրջանակների այն շահարկումներին, թե իբրև ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է՝ նախագահն այն որակել է սադրիչ և պառակտող:
«Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը:
Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- ասել է Նախագահը:
Այնուհետև երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Նիստում կրկին հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր: Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ իրավիճակ է Արցախում այս պահին. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկ...
2 կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար.Տ.Աբրահամյան
Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։ Այ...
«Այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը կօգնի Ուկրաիանային». ուկրաինացի քաղաքական գործիչ
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածք...
Ադրբեջանը հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\\Արցախ գոյություն չունի. Էդմոն Մարուքյան
Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում...