ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում կործանված Boeing 737-ի բոլոր 123 ուղևորները և անձնակազմի ինը անդամները մահացած են հայտարարվել

Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի բոլոր 123 ուղևորները և անձնակազմի ինը անդամները մահացած են հայտարարվել, գրում է «Սինհուա» գործակալությունը:

 

Նշվում է, որ մանրամասները ներկայացրել է Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Հու Չժենհոնգը։

 

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, կործանված China Eastern Airlines Corp-ի թռիչքի տվյալների ձայնագրիչի որոնումները շարունակվե են նաև ուրբաթ, քանի որ իշխանությունները փորձում են իմի բերել, թե ինչն է Boeing 737-800 NG-ի՝ 4 օր առաջ Գուանսի շրջանի սարալանջին ընկնելու պատճառը: