Ռուս սահմանապահները դուրս են բերվել «Ախուրիկ» անցակետից
ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները դուրս են բերվել, և այնտեղ ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահները։ Տեղեկությունը ստացվում է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցից։
Զեկույցի «Ազգային անվտանգության ծառայություն» գլխում նշվում է, որ 2025 թվականի ընթացքում շարունակվել են ԱԱԾ-ի տեխնիկական վերազինման, կադրերի համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման աշխատանքները՝ ուղղված պետական սահմանի պահպանության արդյունավետության բարձրացմանը։
Ըստ փաստաթղթի՝ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստան–Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայությունը իրականացնում են բացառապես ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից նույն կարգավորումը տարածվել է նաև «Ախուրիկ» անցակետի վրա, որտեղ այժմ ծառայություն են իրականացնում միայն հայկական սահմանապահները։ Զեկույցում ընդգծվում է, որ ներկայումս չկա որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ԱԱԾ սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ տարեսկզբին տեղեկություններ էին տարածվել «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահների դուրսբերման մասին, սակայն իշխանությունները դրանք չէին հաստատել։ Ավելի վաղ ռուս սահմանապահները դուրս էին բերվել նաև հայ-իրանական սահմանից և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, իսկ որոշ հատվածներում սահմանային ծառայությունն իրականացվում է համատեղ ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...