Մենք բաց ենք Եվրոպական Միության ընդլայնման համար. Դոնալդ Տուսկը` Նիկոլ Փաշինյանին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերությունները հիմնված են անկեղծ ընկերության վրա։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունը որևէ նախապայման չունի և վերաբերում է ինչպես երկու երկրների համագործակցությանը, այնպես էլ իրենց անձնական հարաբերություններին։
«Լեհաստանում բարձր ենք գնահատում հայ ժողովրդին։ Կցանկանայի հատկապես նշել քո՝ Նիկոլ, կատարած աշխատանքը։ Գիտեմ, թե որքան ջանք է ներդրվել այս քաղաքական իրականությունը ձևավորելու ճանապարհին»,-հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
«Մենք բաց ենք Եվրոպական Միության ընդլայնման համար այն երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը և խաղաղությունը։
Ես վստահ եմ, որ ձեր քաղաքականությունը շարժվում է հենց այս ուղղությամբ»,- հավելել է Դոնալդ Տուսկը
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...