Նրանք հավանաբար նեղված են, որ իրենց համար ոչինչ չի ստացվում․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջուկային զենքի շուրջ հնչող հայտարարությունների ակտիվացումը պայմանավորված է Ռուսաստանի պարտությունը կանխատեսած կողմերի հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը բխում է չիրականացած սպասումներից։ Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի»-ից։
«Նրանք հավանաբար նեղված են, որ իրենց համար ոչինչ չի ստացվում։ Ես այդպես եմ կարծում։ Եվ նպատակը կրկին Ռուսաստանի պարտությունն է։ Նրանք ասում են, որ Ուկրաինան հաղթում է», - ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է սրվել միջուկային զենքի շուրջ բանակցությունների հռետորաբանությունը։
Խոսելով այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» մասին՝ Լավրովը նշել է, որ դրա ներկայացուցիչները, ըստ էության, փորձում են իրենց ցանկալի արդյունքները ներկայացնել որպես իրական իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...