Նրանք, ովքեր կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, ճշմարտությունը կլսեն. Սերժ Սարգսյան
ՀՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել ընտրություններին մասնակցելու հարցում։ Այս մասին այսօր, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դեռ որոշում չունենք, և դա զարմանալի չէ։ Առաջին հայացքից հարցը պարզ է՝ կամ մասնակցում ենք, կամ ոչ։ Սակայն երբ խորանում ենք բովանդակության մեջ, առաջանում է երկընտրանք՝ պայքարե՞լ մի քանի մանդատի համար, թե՞ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը և դրանով հնարավորություն տալով այն ուժերին, որոնք հավակնում են հաղթել։ Նրանք, ովքեր կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել, ճշմարտությունը կլսեն։ Մենք որևէ կոմպլեքս չունենք։ Յուրաքանչյուր զրպարտություն պատասխան է ստանալու՝ ճշմարտության տեսքով»,-նշել է Սարգսյանը։
Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին՝ երրորդ նախագահը հավելել է, որ մինչև հաջորդ դատական նիստը հանրությունը այդ հարցի վերաբերյալ նոր տեղեկություններ կստանա։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...