Պեսկովը՝ Փաշինյան - Պուտին հեռախոսազանգերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում,- հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը. 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, «որը ձևավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։

Քաղաքականություն