ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արտակարգ դեպք Արարատի մարզում․ բախվել են բեռնատար գնացքն ու 06-ը

Այսօր, մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։  


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։