Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին
Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լ
ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- հայտնում են Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից:
ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ է արել «վերականգնել մշտական գազամատակարարումը»: Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...