ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ուժերը սպիտակ ֆոսֆոր են կիրառել․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Կադիրովը հրապարակել է տեսանյութ, որտեղ երկնքում երևում է այդ զինամմթերքի օգտագործումը պրոցեսում։ «Բանդերայի հետևորդներն արդեն հատում են բոլոր թույլատրելի սահմանները: Ուկրաինական բնակավայրերից մեկի մոտ Ուկրաինայի ուժերը, փորձագետների կարծիքով, սպիտակ ֆոսֆորով զինամթերք են օգտագործել: Այս նյութի բարձր թունավորության և մահացության պատճառով դրա օգտագործումն արգելված է ամբողջ աշխարհում»,- ասել է նա։