ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այրվում են Սաուդյան Արաբիայի նավթի պահեստները. խուսիթները ստանձնել են պատասխանատվությունը

Այսօր Եմենի հուսիթների կողմից հարձակումներ են իրականացվել Սաուդյան Արաբիայի նավթի պահեստների վրա: Համացանցում տարածվել են այդ հրդեհներից կադրեր: 

 

Ավելի ուշ հայտարարությամբ են հանդես եկել հուսիթները, նշելով. «Եմենի ուժերը կշարունակեն ընդլայնել իրենց ռազմական գործողությունները, քանի դեռ չեն դադարեցվել հարձակումները և ռազմական գործողությունը Եմենի դեմ։


Նշենք, որ Սաուդյան Արաբիայի  էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկիրը պատասխանատվություն չի կրի համաշխարհային շուկա հուսիթների կողմից կրկնվող հարձակումների հետևանքով նավթի մատակարարումների պակասի համար: