Ով է ջնջել տվել Ուկրաինայի ռադայի հակահայ թվիթը․ Hraparak
Համացանցում ակտիվ տարածվել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջում տեղադրված մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում էր՝ «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»։
Քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասել է, որ իրենք թեմայի շուրջ խոսել են համապատասխան մարմինների հետ, որից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջից հեռացվել է վերոնշյալ հայտարարությունը։
«Մեզ բացատրեցին, որ այդ գրառման բովանդակությունը չի եղել հայ ազգի դեմ։ Ուկրաինայի հայ համայնքի միությունը գործելով հայրենիքից դուրս՝ հայ ազգի հետ է և աշխատանքներ այս առումով մենք միշտ էլ անելու ենք»,- ասել է հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...