Բոլոր դպրոցներում պետք է աղոթել ի փառս Ռուսաստանի․ Պուտինի խորհրդական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին, որը նաև Ուկրաինայի հետ բանակցություններում ռուս բանագնացների թիմի ղեկավարն է, առաջարկել է երկրի բոլոր դպրոցներում առավոտյան աղոթել ի փառս Ռուսաստանի: Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները՝ Մեդինսկին նշել է, որ նման պարտադիր աղոթք կա նաև Միացյալ Նահանգներում:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում բոլոր պետական և մասնավոր դպրոցներում 150 տարի շարունակ ուսումնական օրը սկսվում է Ամերիկայի, դրա սիմվոլների և դրոշի համար կարճ աղոթքով:
«Պետք է փոխանակել երկրի, դրա պետական սիմվոլների և դրոշի համար աղոթելու ավանդույթը»,- հայտարարել է Մեդինսկին, ով ժամանակին զբաղեցրել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը։
Նա ասել է, որ հենց այսօրվանից է պետք դպրոցներում սկսել աղոթել և դա օրենքով ամրագրելու համար քայլեր ձեռնարկել։
Նշենք, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 1962 թվականին արգելել է պարտադիր աղոթքը դպրոցներում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է` Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա․ Hetq
վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տա...
Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա մեր ԶՈՒ պատասխանին․ հայտարարություն՝ Իրանից
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ),...
Ահազանգել են, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Ա...