Թուրքիայից արձագանքել են S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում Դեմիրը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես հիմա էլ շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Թուրքիան ի զորու է ինքնուրույն որոշել ինչ քաղաքականություն վարի և ինչ ուղիով գնա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատվի խաղաղություն։ Եվ մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտորանական հետախուզական վարչության նախկին աշխատակից Փոլ Քոլբը «Wall Street Journal»-ում «Թուրքիայի ռուսական հրթիռները կարող են պաշտպանել Ուկրաինան» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա առաջարկում էր Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենը Թուրքիան ԱՄՆ-ից ստանա F-35 ռազմական ինքնաթիռներ:
Նմանատիպ հոդվածներ
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Բնակիչները չպետք է տուժեն». Զախարովան՝ Արցախի մասին
«Մենք ելնում ենք նրանից, որ հարկավոր չէ սրել առանց այն էլ ոչ պարզ հումանիտար իրավիճակը, և բնակիչները չպետք է տուժեն Մոսկ...
Բայդենն ասել է` որ դեպքում ՆԱՏՕ-ն զենքով կպատասխանի Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինայում քիմիական զենք կիրառի, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պատասխա...