ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ ռուսական նավերի խոցումից
Ուկրաինական տելեգրամ ալիքներում նոր տեսանյութ է տարածվել Բերդյանսկ (Զապորոժիեի շրջան) նավահանգստում ռուսական նավեր են խոցումից։
Նշենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը մտել են Բերդյանսկ նավահանգիստ։
Հրապարակվել են նավերի ժամանման համապատասխան կադրեր, այդ թվում՝ արբանյակի կողմից գրանցված:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։